Անընդհատ բժշկի թուղթ բերելով՝ չեմ կարող անընդհատ դրանք հարգելի համարել. Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանի նիստերին չներկայանալու մասին
Քաղաքական
11:13 01/07/2025
Հայաստան

Անընդհատ բժշկի թուղթ բերելով՝ չեմ կարող անընդհատ դրանք հարգելի համարել. Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանի նիստերին չներկայանալու մասին

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օահանյանի ծննդյան օրն է։ Թեև նա ներկա չէ ԱԺ արտահրթ նիստին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորեց Սեյրան Օհանյանին ծննդյան օրվա առիթով։

«Ինձ որերորդ անգամ տեղեկություններ են տրամադրվում, որ պարոն Օհանյանն առողջական խնդրի պատճառով չի ներկայանում, բայց  ուզում եմ տեղեկացնել, որ անընդհատ բժշկի թուղթ բերելով՝ չեմ կարող անընդհատ դրանք հարգելի համարել։

Խնդրում եմ՝ նման աշխատելաոճից  հնարավորինս զերծ մնալ։

 Առողջություն ենք ցանկանում պարոն Օհանյանին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անընդհատ բժշկի թուղթ բերելով՝ չեմ կարող անընդհատ դրանք հարգելի համարել. Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանի նիստերին չներկայանալու մասին