Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պատմության մեջ այդ կնոջ անունը մնալու է «լռող մարդու իրավունքների պաշտպա՞ն», հա՞.Գևորգ եպիսկոպոս Սարոյան
«Միանշանակ անընդունելի և բամբասանք է այն, ինչը որ վերագրվում է Վեհափառ հայրապետին, ավելի լավ է բացահայտեն, հայտնաբերեն այդ բամբասանքի աղբյուրին»,-պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Եպիսկոպոսը տարակուսեց, որ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն է լռում։
«Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը նորից կուզենամ հրավիրել սրա վրա։ Արդյոք որքանո՞վ է «Խղճի ազատության մասին» օրենքի մեջ տեղավորվում հոգևոր դասակարգի մի խմբի թիրախավորումը»,-հայտարարեց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Նա հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է լռել ՄԻՊ-ը և մինչև այսօր ոչ մի հայտարարություն չի արել։
«Պատմության մեջ այդ կնոջ անունն ինչպե՞ս է մնալու, ինչպես «լռող մարդու իրավունքների պաշտպա՞ն», հա՞։ «Խղճի ազատության մասին» օրենք է ոտնահարվում, թող մտածեն»,-ասաց եպիսկոպոսը։