Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը պետք է մեկներ Մադրիդ՝ մասնակցելու Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին, որտեղ նաև պետք է հանդես գար ելույթով՝ հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ։ Ա.Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է, որ մինչ այս պահը «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ -ն չի թողնում, որպեսզի պրոֆեսորը սահմանը հատի։
«Սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել։ Սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը։ Լավ ինչքան կարելի է…»,- գրել է Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի՝ պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և դերեւս հունիսի 23-ին ոստիկանությունից իրենց հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։ Նա դիմել էր ՆԳՆ-ին՝ պահանջելով գրավոր պարզաբանում։