«Հրապարակ». Արտահերթ նիստի օրակարգում Արծվիկ Մինասյանին և Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը չկա
Օրվա մամուլ
08:10 01/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Արտահերթ նիստի օրակարգում Արծվիկ Մինասյանին և Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը չկա

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում ներառված է Խոյ և Վաղարշապատ համայնքների խոշորացման նախագիծը, որի նպատակը նոյեմբերի 16-ին Էջմիածնում նոր ընտրություններ անելն է։ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ն Էջմիածնում հարմար թեկնածու չունի, ուստի կանգնել են Արմավիրի մարզպետ, մինչ այդ Խոյ համայնքը ղեկավարած Արգիշտի Մեխակյանի վրա: Սակայն նա Էջմիածին համայնքում այդքան հեղինակություն չունի, ուստի որոշել են մի անգամ արդեն խոշորացված համայնքը նորից խոշորացնել և Մեխակյանի նախկին համայնքը` Խոյը, միացնել Էջմիածնին, որ հաղթանակ կորզեն:

ԱԺ ներկայացված խոշորացման նախագծի հիմնավորման մասում մի սրտաճմլիկ բացատրություն են գրել, թե «շրջանային» մոդելի խոշորացումներն ավելի արդյունավետ են, քան «փնջայինները», որպիսին Խոյն է։ Որ «շրջանային խոշորացման» դեպքում հնարավոր է «կառավարման ծախսերի օպտիմալացում, մասնագիտացված կադրերի ներգրավում, տնտեսական զարգացման խթանում, ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնում» և այլն։

Ի դեպ, արտահերթ նիստի օրակարգում այս անգամ էլ չկա Արծվիկ Մինասյանին և Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը. դա, ըստ ամենայնի, հաջորդ արտահերթով կբերվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Արտահերթ նիստի օրակարգում Արծվիկ Մինասյանին և Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը չկա