Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քսենիա Սոբչակ. Իսկապե՞ս հասկանում եք, թե ով է Սամվել Կարապետյանը
Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի, լրագրող և հասարակական գործիչ Քսենիա Սոբչակն իր աջակցություն է հայտնել հայազգի ռուս գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որը 2 ամսով ձերբակալվել է Հայաստանում։
Տեսաուղերձում Սոբչակը, մասնավորապես, նշել է.
«Երբ կարդում եմ, որ Սամվել Կարապետյանն սպառնալիք է հայկական պետության համար, միշտ ուզում եմ հարցնել ձեզ՝ բոլորիդ, բարեկամներ. իսկապե՞ս հասկանում եք, թե ով է Սամվելը։
Նա մարդ չէ՝ նկուղում զենքը ձեռքին։ Սա մարդ է՝ լամպը ձեռքին՝ բառիս ուղիղ իմաստով, որովհետև, հիշեցնեմ ձեզ, նա ավազակ չէ, այլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սեփականատերը։ Նա խոշոր ներդրող, գործարար, բարերար է։
Սամվելը հեղափոխական չէ և ոչ էլ ինչ-որ, գիտեք, ծաղրանկարային դավադիր, ինչպես նրան հիմա փորձում են ներկայացնել ամենուր։ Նա պարզապես բարձրաձայն ասաց այն, ինչ շատերը մտածում են։ Դուք կարող եք և պետք է միջամտեք, եթե եկեղեցին քանդվում է։ Նրան ձերբակալեցին այս խոսքերի համար։ Միևնույն ժամանակ նրանք որոշեցին օրենքները հարմարեցնել իրենց կարիքներին, որպեսզի պարզապես քամեն նրա բիզնեսը։ Սկզբում նա դժգոհություն է առաջացնում, ապա անմիջապես սպառնում է պետությանը։ Եվ հետո մենք ազգայնացնում ենք նրա բիզնեսը, քանի որ նա վատն է։ Ծանոթ է հնչում, այնպես չէ՞»,- ասել է Սոբչակն ու ավելացրել․ «Սա ինչ-որ քաղաքական խաղ չէ։ Սա պատմություն է հավատքի մասին, այն մարդու արժանապատվության մասին, որը չի վախենում ասել, որ իր համար միևնույն չէ»։