ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնել նախատեսող օրինագիծը
Քաղաքական
12:09 02/07/2025
Հայաստան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնել նախատեսող օրինագիծը

ԱԺ ՔՊ-ական և խմբակցություն չունեցող պատգամավորների կողմ քվերակությամբ ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքներ։ Դրանցից որոշները ընդունվեցին երկորդ ընթերցմամբ, իսկ Ալեն Սիմոնյանը մոռացելէր ասել, որ կառավարության կողմից հրատապ համարվող օրինագծերի երկրորդ ընթերցմամաբ քվեարկությունը կլինի 3 ժամից, իսլ ընդդիմությունը կարող է չմասնացլե դրան։

Քվեարկությամբ ընդունվեց.

«Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում),

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից փաթեթը (առաջին ընթերցում),

Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում),

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),

Բնակչության պետական ռեգիստրի մասին և փաթեթը (առաջին ընթերցում),

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը (առաջին ընթերցում),

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում),

Բարձրագույն կրթության և գիտության մասին և կից փաթեթը(առաջին ընթերցում),

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին (առաջին ընթերցում),

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված փաթեթը
(առաջին ընթերցում),

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում),

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում),

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված փաթեթը (առաջին ընթերցում),

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցում) օրինագծերը

Ալեն Սիմոնյանը քվեարկության ավարտին ասաց, որ քննարկում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը, բայց մոռացավ զգուշացնել, որ 3 ժամ անց տեղի կունենա հրատապ համարվող օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնել նախատեսող օրինագիծը