Ալիևի որդին գրեթե 1 միլիոն ռուբլի պարտք ունի, չի վճարել ՌԴ-ում գտնվող առանձնատան հարկերը
Իրավունք
21:00 02/07/2025
Տարածաշրջան

Ալիևի որդին գրեթե 1 միլիոն ռուբլի պարտք ունի, չի վճարել ՌԴ-ում գտնվող առանձնատան հարկերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ 27-ամյա Հեյդար Ալիևը, մեղադրվում է Մոսկվայի մարզի Բարվիխա քաղաքում գտնվող առանձնատան հարկերը չվճարելու համար։ Այս մասին գրում է Լենտա․ռու-ն։

Աղբյուրի տվյալներով՝ վիճելի անշարժ գույքը գտնվում է «Մայենդորֆյան այգիներ» էլիտար ամառանոցային ավանում։ Դրա մակերեսը կազմում է 1,6 հազար քառակուսի մետր, մոտավոր արժեքը՝ 35 միլիոն դոլար կամ 2,7 միլիարդ ռուբլի։

Պնդվում է, որ հանրապետության առաջնորդի ժառանգորդը Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությանը (ԴԱՀ) պարտք է գրեթե մեկ միլիոն 946 հազար ռուբլի։

Աղբյուրի տվյալներով՝ Մոսկվայի մարզի ԴԱՀ աշխատակիցներն արդեն մի քանի անգամ դիմել են դատարան և ստացել են գանձման կարգադրություն։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Դաշնային դատական ​​կատարածուների ծառայության կայքում Հեյդար Ալիևի ծննդյան ամսաթիվը նշված է մեկ օրվա սխալով, ուստի նրա պարտքերը գտնելը կարող է դժվար լինել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալիևի որդին գրեթե 1 միլիոն ռուբլի պարտք ունի, չի վճարել ՌԴ-ում գտնվող առանձնատան հարկերը