«Ժողովուրդ». Ինչ պատասխանատվություն է սպասում Նիկոլ Փաշինյանին
Օրվա մամուլ
08:05 02/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ պատասխանատվություն է սպասում Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովորդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին արված արտահայտության առիթով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է պարզաբանում: Խոսքը հետևյալ գրառման մասին է. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:

«Ժողովորդ» օրաթերթը տեղեկացրել էր նաև, որ ԱԺ-ում հնչեցրած ձևակերպումների վերա- բերյալ էլ է վարչապետ Փաշինյանը պատասխան պարզաբանում ուղարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել «Վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտե՛ս» արտահայտությունը, «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող «համբալ» անհարգալից կոչականը: Համաձայն օրենսդրության՝ առավելագույնը երեք ամսում ԿԿ հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչ եզրակացությանը հանգելը նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին՝ գրավոր պարզաբանումներ ստանալու:

Իսկ ինչ պատասխանատվություն է սպասում Նիկոլ Փաշինյանին՝ դժվար չէ կանխատեսել. նրան կա՛մ պետք է հորդորեն ներողություն խնդրել, քանի որ չունի վերադաս, որից կարող են պահանջել պատիժ, կա՛մ Փաշինյանն ինքը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր պահվածքի համար՝ ընդհուպ ներկայացնելով հրաժարական: Թերևս կլինի առաջինը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչ պատասխանատվություն է սպասում Նիկոլ Փաշինյանին