Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով մուտք գործել կալանավորված անձանց մոտ
Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով հյուպատոսական մուտք ձերբակալված ռուսների մոտ, սակայն պատասխան չի ստացել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է դիվանագիտական առաքելությունը։
«Տեղեկացնում ենք Ձեզ, որ դեսպանատունը անհապաղ նոտաներ է ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով հյուպատոսական մուտք ձերբակալված ռուս քաղաքացիների մոտ։ Ադրբեջանական կողմից որևէ արձագանք չի եղել։ Միևնույն ժամանակ, մենք այս իրավիճակը պահում ենք մշտական վերահսկողության տակ և ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները», - ասվում է դիվանագիտական առաքելության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։