Նման uեքuիuտական խոսույթը պետք է, որ բացառված լիներ. Սոնա Ղազարյանը՝ ուսանողների հետ Լավրովի հանդիպման մասին
Կրթություն, գիտություն
12:38 02/07/2025
Հայաստան

Նման uեքuիuտական խոսույթը պետք է, որ բացառված լիներ. Սոնա Ղազարյանը՝ ուսանողների հետ Լավրովի հանդիպման մասին

«Ամիսներ առաջ երբ ՌԴ ԱԳ նախարար լավրովը Հայաստանում էր՝ հյուրընկալվել էր նաև Ռուս-հայկական համալսարանում և ռեկտորը մեկնարկ տվեց սարսափելի խոսակցությանը»,-ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Փոխնախարարը ներկայացնում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Ղազարյանը հիշեցրեց, որ հանդիպման ժամանակ Ռեկտորը Լավրովին ներկայացրեց ուսանողներին և հարցի հնարավորություն տվեց։

«Բառացի եմ ցիտում ռեկտորի խոսքերը, ասում էր՝ թող աղջիկ ուսանողները ներկայանալիս իրենց ընտանեկան կարգավիճակը նշեն, իսկ ՌԴ ԱԳ նախարարը հավելեց՝ ընտանեկան կարգավիճակը կարևոր չէ, կարող են միանգամից հասցեն ներկայացնել։ Բավականին խտրական խոսակցություն էր տեղի ունենում համալսարանում, որտեղ ես հուսով էի, որ նման բառամթերք, խտրական վերաբերմունքն, նման սեքսիստական խոսույթ պետք է որ բացառված լիներ»,- հայտնեց ՔՊ-ական կին պատգամավորը և հավելեց, որ այդ խոսքի հետևեցին ուսանողների ծափահարությունները, ինչը իր համար տխուր էր։

 Սոնա Ղազարյանը հարցրեց, թե արդյոք նախարարությունը որևէ ձև փորձել է միջամտել նման խոսքերի շարունակականությանը։

Արթուր Մարտիրոսյանը ասաց, որ հարցը համաձայնագրի վավերացման հետ կապ չունի և հավելեց. «Նախարարության կողմից նման որևէ քայլ չի արվել, որովհետև որևէ հաղորդագրություն նախարարությանը չի ուղղվել, որ այդտեղի օգտագործած բառամթերքը հենց ձեր ասածն է»։

Ղազարյանն ասաց, որ զրուցել է ուսանողների հետ, որոնք ներկա չեն եղել հանդիպմանը բայց համացանցից տեղեկացած են խոսակցությանը և հավելեց. «Ես կարծում եմ, որ առաջադեմ երիտասարդության համար, ժողովրդավար երկրում նման ձևակերպումները կին ուսանողների մասին, որոնք թիրախավորվել են բացառապես կին լինելու համար, անընդունելի են և վստահ եմ, որ նախարարությունը որևէ լծակ կամ միջոց կգտնի հետագայում կանխել բուհական, գիտական ակադեմիական միջավայրում նման անընդունելի խոսույթի զարգացումը»։

Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ ինքն էլ է ներկա եղել այդ հանդիպմանը և եթե որևէ ուսանող նման հարց բարձրացներ, ապա բուհի կառավարման խորհուրդը կդիտարկեր այն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նման uեքuիuտական խոսույթը պետք է, որ բացառված լիներ. Սոնա Ղազարյանը՝ ուսանողների հետ Լավրովի հանդիպման մասին