Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դիմացը 2026 թ. ընտրություններն են, իսկ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ չունի մի լավ բան զեկուցելու ժողովրդին։ Հիմա ինքը իր համար պետք է ընտրի մի առաքելություն, որով փորձելու է մոբիլիզացնել իր ընտրազանգվածը, արդարացնել 26-ի ընտրությունները։ Նման առաքելություն նա արդեն գտել է, որը բավականին լուրջ հաշվարկված խաղ է»,-ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Հարցեր կան» հաղորդման ժամանակ՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ հայտարարած պատերազմին։
Զուրաբյանը նշեց՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման, Արևմուտքին ապավինելու դոկտրինը, մոտեցումը ձախողել է, քանի որ Փաշինյանը Արևմուտքից չստացավ ոչ մի լուրջ աջակցություն՝ ոչ ֆինանսական, ոչ ռազմական, ոչ էլ Ադրբեջանին զսպելու երաշխիք․
«Հետևաբար ձախողելով այս քաղաքականությունը՝ նա գտել է վերջին հանգրվանը. Նա պետք է գնա ու Թուրքիայի, Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններում պայմանավորվի խաղաղության հաստատման համար։ Հիմա գիտեք՝ ի՞նչ, դա շատ լավ կլիներ, եթե չհասկանայինք, թե ինչ գին նա պետք վճարի։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ խաղաղությունը չի գալիս, զիջում զիջման հետևից, ենթարկվելու պատրաստակամություն Ադրբեջանի, Թուրքիայի դիկտատորին, տարածքային զիջումներ, զիջումներ խաղաղության փաստաթղթի վերաբերյալ, որն այդպես էլ չստորագրվեց։ Իսկ այս ամենի գինը լինելու է այն, որ մենք դառնալու ենք Թուրքիայի ու Ադրբեջանի վասալը, նրանք թելադրելու են 300 հազար ադրբեջանցիների վերադարձը, երկիրը պետք է բացվի նրանց առաջ, որևէ միգրացիոն վերահսկողություն մենք չենք ունենալու։ Լինելու է ներխուժում, որի նպատակը Ադրբեջանի ու Թուրքիայի համար լինելու է Հայաստանի դեմոգրաֆիան փոփոխելը»,-ասաց Զուրաբյանը։
ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, Փաշինյանը հիմա պատրաստ է իրականացնել այն, ինչ իրենից պահանջում են, որն իրականում ինքիշխանության կորստի ծրագիր է։
«Բայց երբ դու գնում ես նման քայլի, պետք է գտնես մի գաղափախոսություն, որ դու գնում ես ոչ թե ինքնիշխանության կորստի, այլ ինքնիշխանության պաշտպանության։ Դրա միակ ձևն այն է, որ պետք է հայտարարի Ռուսաստանը չարիք է, հայտարարի, որ մինչ հիմա ինչ եղել է՝ չի եղել անկախություն, 91 թվին մենք անկախություն չենք ստացել, ղարաբաղյան շարժումը մերը չի եղել, թելադրվա է եղել ռուսական կայսրության կողմից, բայց հիմա մերժելով ռուսական բազան, ինտեգրվելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, մենք իրաիկանում ձեռք կբերենք իրական անկախություն։ Սա է ամբողջ ծրագիրը, առաքելությունը, որ պետք է Փաշինյանը պարտադրի հայ ժողովրդին։ Բայց պարզ է, չէ՞, որ դիմադրություն է լինելու, որտեղ երկու մեծ գործոն կա՝ մեկը Հայ Առաքելական եկեղեցին է, հետևաբար Նիկոլ Փաշինյանի ջանքերը պետք է ուղղված լինեն այդ կառույցի հեղինակության քանդմնաը, ջախջախմանը, այդ նարատիվի հաջորդ խոչընդոտն առաջին նաագահի ու նրա թիմի անցած ուղին է։ Ուրեմն այս ամեն ինչը պետք է վարկաբեկել»,-ասաց Զուրաբյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ հղումով։