Ընտրությունների նախաշեմին Փաշինյանը եկեղեցին դիտարկում է որպես այլընտրանքային ինֆորմացիա փոխանցող կառույց. Քաղտեխնոլոգ
Քաղաքական
16:29 02/07/2025
Հայաստան

Ընտրությունների նախաշեմին Փաշինյանը եկեղեցին դիտարկում է որպես այլընտրանքային ինֆորմացիա փոխանցող կառույց. Քաղտեխնոլոգ

Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը տեղավորում է զուտ ներքաղաքական գործընթացների շրջանակում՝ 2026 թ. համապետական ընտրություններին ընդառաջ։

«Վարչապետն ու իր թիմակիցները տոտալ վերհսկում են հանրային հեռուստաընկերությունը։ Հատկապես խոշոր քաղաքներից հեռու գտնվող գյուղական համայնքներում նա դրա միջոցով իր համար ցանկալի կերպար է ձևավորել, այդ համայնքներում վարչապետի վարկանիշը մյուսների համեմատ բարձր է։ Բայց եկեղեցու ներկայացուցիչները հաճախ են շփվում մարդկանց հետ՝ կնունք է, ծնունդ է, պատարագների ժամանակ, նրանք կարող են տալ մարդկանց այլ ինֆորմացա երկրում ստեղծված իրավիճակի մասին։ Նման հակադրության պայմաններում դժվար է ասել, թե քաղաքացիների քանի տոկոսը կգնան ու իշխանությանը կողմ կքվեարկեն։ Որպեսզի նման բան չլինի, դու պետք է ունենաս քեզ ենթակա կառույց։ Տվյալ դեպքում եկեղեցին դիտարկվում է որպես այլընտրանքային ինֆորմացիա փոխանցող կառույց, որը պետք է գտնվի քո հսկողության ներքո, որ իր ձևավորած պատկերը չխափանվի։ Իշխանությունն այս տրամաբանությամբ է առաջնորդվում եկեղեցու դեմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը։

Նրա գնահատմամբ, այս գործընթացի հիմնական նպատակը Կաթողիկոսին հեռացնելն է, սակայն դա չի հաջողվի, քանի որ վարչապետը որևէ հնարավորություն ունի դրա համար։

«Կարող է խնդիրներ ստեղծել Կաթողիկսի համար, կարող է ուղղակի կամ անուղղակի չթողնել, որ նա վեհարան մտնի, բայց չի կարող նա Կաթողիկոս ընտրել, հատուկ կանոնակարգ կա։ Եկեղեցին համազգային կառույց է»,-նշեց մեր զրուցակիցը։

Այս համատեքստում նա կարևորեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ սեփական կամքով քննչական կոմիտե գնալը, հակառակ դեպքում «ասելու էին կաթողիկոսն աջակցում է ենթադրյալ հանցագործի, ինչը հնարավորություն կտար Կաթողիկոսի դեմ ինչ-որ բաներ անել»։

Մանրամասները՝ քիչ անց ձայագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընտրությունների նախաշեմին Փաշինյանը եկեղեցին դիտարկում է որպես այլընտրանքային ինֆորմացիա փոխանցող կառույց. Քաղտեխնոլոգ