Microsoft-ը հայտարարում է 9000 աշխատատեղ կրճատելու մասին
Աշխարհում
16:59 03/07/2025
Աշխարհ

Microsoft-ը հայտարարում է 9000 աշխատատեղ կրճատելու մասին

Չորեքշաբթի օրը Microsoft-ի ղեկավարները սկսել են աշխատանքից ազատման մասին ծանուցումներ ուղարկել, որոնք կազդեն ընկերության Xbox տեսախաղերի բաժնի և այլ ստորաբաժանումների վրա։ Եվրանյուզի հաղորդմամբ, առաջինը աշխատանքը կկորցնեն տեխնոլոգիական հսկայի Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում գտնվող գլխավոր գրասենյակի 830 աշխատակիցները: Microsoft-ը նշում է, որ կրճատումները կազդեն տարբեր երկրներում գործող իրենց գրասենյակների  վրա։

2024 թվականի հունիսի դրությամբ, երբ Microsoft-ը վերջին անգամ հրապարակել էր իր աշխատակիցների թիվը, ընկերությունն ուներ 228 000 լրիվ դրույքով աշխատող։ Ընկերությունը նշում է, որ հայտարարված կրճատումները կազդեն այդ թվի մոտ 4%-ի վրա։ Մասնագետները գնահատում են, որ ներկայիս աշխատուժի 4%-ը կկազմի մոտ 9000 մարդ։

Ընկերությունը մայիսին իրականացրել է վերջին երկու տարիների ընթացքում իր ամենամեծ կրճատումը. այդ ժամանակ մոտ 6000 աշխատակից կորցրել էր աշխատանքը, կամ ընդհանուր թվի գրեթե 3%-ը։

Կրճատումների հետ միաժամանակ Microsoft-ը շարունակում է մեծ ներդրումներ կատարել տվյալների կենտրոններում, մասնագիտացված համակարգչային չիպերում և այլ ենթակառուցվածքներում, որոնք անհրաժեշտ են իր արհեստական ​​​​բանականության ոլորտում նպատակներն  իրականացնելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Microsoft-ը հայտարարում է 9000 աշխատատեղ կրճատելու մասին