ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կա տուժած
Հասարակություն
08:20 03/07/2025
Հայաստան

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կա տուժած

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 2-ին, ժամը 21։52-ինահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Nissan» մակնիշի ավտոմեքենան․ վերջինից առկա է գազի արտահոսք։ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կա տուժած