«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանի տեղակալին վարժեցնում են մարզպետի պաշտոնին
Օրվա մամուլ
08:10 03/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանի տեղակալին վարժեցնում են մարզպետի պաշտոնին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը սկսել է քիչ երևալ հանրային վայրերում ու մարզային նշանակության միջոցառումներին։ Այդ դերը հանձնարարվել է նրա տեղակալ Բարսեղ Նիկողոսյանին։ Այն պահից, երբ Մեխակյանի անունը շրջանառվեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուի համար, առաջին պլան եկավ նրա տեղակալ Նիկողոսյանը․ հավանաբար, վարժեցնում են մարզպետի պաշտոնին։ Մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից էլ երևում է, որ բնակիչների հետ հանդիպումներն ու հանրային միջոցառումները գլխավորում է Բարսեղ Նիկողոսյանը՝ մարդ, որն ամուր դիրքավորվել է ՔՊ-ում՝ կարիերա անելու հեռանկարով։

Բայց հայթաղցի երիտասարդին, բացի իր համագյուղացիներից, գրեթե ոչ ոք չի ճանաչում, որովհետև մինչև այս պահը ոչնչով աչքի չի ընկել։ Նրա միակ անձնական ձեռքբերումը Հայթաղի գյուղապետարանից Խոյի համայնքապետարան, այնուհետև՝ Արմավիրի մարզպետարան անցումն է։ Մինչդեռ Արմավիրի մարզը լավ կադրերի, խարիզմատիկ տղամարդկանց պակաս չունի, սակայն ղեկավարներ են նշանակվում անդեմ, անանուն, սկզբունքներից զուրկ երիտասարդներ, որոնք պատրաստ են հլու-հնազանդ ծառայել տիրոջը։

Տպավորություն է, որ 3 ամիս առաջ մարզպետի տեղակալ նշանակված Բարսեղ Նիկողոսյանը փորձաշրջան է անցնում Նիկոլ Փաշինյանի մոտ։ Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մասին աղոտ պատկերացումներով «պրակտիկանտը» կգոհացնի՞ արդյոք շեֆին՝ կախված է ոչ թե աշխատանքի արդյունավետությունից, այլ՝ նրա PR-ի ակտիվությունից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանի տեղակալին վարժեցնում են մարզպետի պաշտոնին