Կառավարությունը մինչև 2028 թ. «Plug and Play»-ի հետ կերկարաձգի «Աքսելերացիոն ծրագիր»-ը
Տնտեսություն
11:17 03/07/2025
Հայաստան

Կառավարությունը մինչև 2028 թ. «Plug and Play»-ի հետ կերկարաձգի «Աքսելերացիոն ծրագիր»-ը

«Նախատեսումենք մինչև 2028 թվականը պայմանագիր «Plug and Play»-ի հետ, որը լավագույնս ծանոթ է հայաստանի շուկային, էկոհամակարգին»,- կառավարության նիստում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ զեկուցելով որոշման նախագիծը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ստարտափ էկոհամակարգը և տեխնոլագիական համայնքը փայլուն համագործակցություն է ունեցել «Plug and Play»-ի  հետ և երկարաժամկետ համագործակցությունը օգտակար կլինի։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «2024 թվականի մայիսի 27-ին հայտարարվել էր «ԲՏԱՆ-ԴՄ-2024/04» ծածկագրով «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհի հատկացման մրցույթ, որին դիմել էր 4 կազմակերպություն՝

  1. 500 Startups Incubator LLC,
  2. Parsec Institute (Draper University LLC-ի հետ կոնսորցիում),
  3. Plug & Play Germany GmbH և
  4. «Անահիտ տեխնոկենտրոնը» “Innov8 Global Advisory” LLC և “The Startup Embassy” Ltd կոնսորցիումով:

Մրցութային հանձնաժողովի կողմից դրամաշնորհային մրցույթին դիմած կազմակերպություններից առավելագույն քանակի «կողմ» ձայներ ստացավ «Plug & Play Germany GmbH» կազմակերպությունը, որի հետ 2024 թվականի օգոստոսի 15-ին կնքվեց պայմանագիր՝ 333,079,123 ՀՀ դրամ գումարի չափով:

«Plug and Play»-ի միջազգային աքսելերատորի 26-շաբաթյա աքսելերացիոն ծրագրի մասնակցության համար ստացվել էր 119 հայտ, որից նախնական սքրինինգային փուլ էր անցել 78-ը, որոնց հետ իրականացվել էին հարցազրույցներ (pitching) հեռավար եղանակով: Արդյունքում ծրագրին մասնակցելու համար ընտրվել են 20 ստարտափներ՝ TACTUN, Kerpak, The Fintch, EdMap, Prodmap, Doctor Yan, Biocentric, Wearify, Moby, Sestive, Drawstory, Hoviv, FiveBrane, Text՛n՛Payme, Doodooc, Hirebee, DoccY, CaseLens, Pearch Al, Zegashop:

Նախարարությունը միջազգային աքսելերացիոն ծրագիր իրականացնելու նպատակով թիրախավորել է աշխարհի լավագույն 5 աքսելերատորներին՝ համաձայն «Pitchbook» միջազգային տեղեկատվական և վիճակագրական հարթակի տվյալների: Դրանք են՝ «Y Combinator», «Techstars», «Plug and Play», «500 Global» և «AngelPad»: Նշվածներից հայկական շուկայով հետաքրքրություն են հայտնել միայն «Plug and Play»-ն ու «500 Global»-ը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը մինչև 2028 թ. «Plug and Play»-ի հետ կերկարաձգի «Աքսելերացիոն ծրագիր»-ը