Մեր շնորհիվ՝ 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է կոնյակով 62 մեքենա. Ասաց Նախարարը՝ մոռանալով, որ ՔՊ-ի օրոք է միայն Վրաստանում կոնյակ արգելափակում
Տնտեսություն
13:45 03/07/2025
Հայաստան

Մեր շնորհիվ՝ 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է կոնյակով 62 մեքենա. Ասաց Նախարարը՝ մոռանալով, որ ՔՊ-ի օրոք է միայն Վրաստանում կոնյակ արգելափակում

«Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ի պատգամավորի բարձր պատիվը և պատասխանատվությունը կրող անձանցից մեկը, ով իրականում, ոնց հասկացա, այլ երկրների հատուկ ներկայացուցիչն էր կարծես թե և իրենց շահերը պաշտպանողն էր, այս ամբիոնից, տարբեր տեսակի անմեկնաբանելի մտքերի արանքում ինչ-որ բան խոսեց նաև կոնյակի մասին»,-ԱԺ-ում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գաևորգ Պապոյանը։

Մինչ այդ ՔՊ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթում ասել էր.«Չնայած այսօրվա Էկոնոմիկայի նախարարության հակաջանքերին՝ կոնյակագործությունը շարունակում է զարգանալ Հայաստանում»։

Նա հրապարակեց որոշ վիճակագրական տվյալներ՝ նշելով, թե հատուկ «այդ անձի» և քաղաքացիների համար է այն անում։

«Մեր գործողությունների արդյունքում միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է շշալցված կոնյակով բեռնված 62  մեքենա և այդ բոլոր մեքենաների վարորդների անուներն էլ գիտենք, հեռախոսի համարներն էլ գիտենք, ավտոմեքենաների համարներն էլ գիտենք, որովհետև այդ մեքենաների Վրաստանից դուրս գալը և մինչև ռուս-վրացական սահմանը հասնելն ու անցնելը բացարձակապես պայմանավորված է եղել էկոնոմիկայի նախարարության և ՊԵԿ-ի համատեղ աշխատանքով»-հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։

 Նա հայտնեց, որ այդ գործընթացը շարունակում են և ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի այդ ամբողջ ծավալները տեղափոխվեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր շնորհիվ՝ 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է կոնյակով 62 մեքենա. Ասաց Նախարարը՝ մոռանալով, որ ՔՊ-ի օրոք է միայն Վրաստանում կոնյակ արգելափակում