«Ժողովուրդ». Գևորգ Պապոյանը փոխանակ պարզաբանելի՝ որտեղից, ինչով, ինչպես է գնել բնակարանները, Փաշինյանի ոճով թիրախավորել է լրատվամիջոցին
Օրվա մամուլ
07:50 03/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Գևորգ Պապոյանը փոխանակ պարզաբանելի՝ որտեղից, ինչով, ինչպես է գնել բնակարանները, Փաշինյանի ոճով թիրախավորել է լրատվամիջոցին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հարձակվել է «Ժողովուրդ» օրաթերթի վրա իր իսկ հայտարարագրի բովանդակության համար՝ մեր կողմից հրապարակված։ Մենք, պաշտոնական աղբյուրներին հղում տալով, տեղեկացրել էինք, որ նախարարը չորս տարում երկու բնակարան է գնել. առաջինը՝ 2018-ին, իսկ մյուսը` 4 տարի անց։ Փաստ, որը նախարարն է ներկայացրել։

Բայց փոխանակ պարզաբանելու՝ որտեղից, ինչով, ինչպես է գնել բնակարանները, նախարարը սկսել է Նիկոլ Փաշինյանի ոճին հարազատ բառապաշարով թիրախավորել լրատվամիջոցին, հետո էլ տեսանյութ նկարել՝ ազդարարելու, թե ունի ընդամենը մեկ «Ժիգուլի»՝ 1992 թվականի արտադրության։

Հասկանալի է, որ նա այդ «Ժիգուլի»-ով աշխատանքի չի գնում և վերջերս էլ, երբ վթարի էր ենթարկվել, հենց ծառայողական ավտոմեքենայով էր եղել: Մեծ ռետինով իր անցյալից նախկին ՀՀԿ_ական լինելը «ջնջած» Գևորգ Պապոյանը մոռացել է, որ ինքը ժողբաստիոնի նախարար է, և իր հիմնական գործը հաշվետու լինելն է հանրության առջև»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Գևորգ Պապոյանը փոխանակ պարզաբանելի՝ որտեղից, ինչով, ինչպես է գնել բնակարանները, Փաշինյանի ոճով թիրախավորել է լրատվամիջոցին