«Ժողովուրդ». Առաջիկայում ճնշումներն ավելի են մեծանալու տարբեր քաղաքական ուժերի և անձերի նկատմամբ
Օրվա մամուլ
08:09 03/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Առաջիկայում ճնշումներն ավելի են մեծանալու տարբեր քաղաքական ուժերի և անձերի նկատմամբ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակելու են ռեպրեսիաները Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ: Նրանք ոչ միայն շարունակում են կեղտոտ քարոզը Վեհափառի և սրբազան հայրերի դեմ, այլև գործողություններ են սկսել` նրանց շրջապատի միջոցով ճնշումներ գործադրելու:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանն ու թիմը որոշել են, որ այլևս «մեղմ» չեն լինելու որևէ մեկի հանդեպ՝ քաղաքական ուժերից սկսած մինչև հոգևորականներ. ովքեր դեմ կխոսեն իշխանություններին՝ նրանք կպատժվեն, ընդհուպ` կբանտարկվեն: Իշխանական վերնախավում համոզված են, որ իրենց պլանավորած «օպերացիան» չի ձախողվելու, ու այն, ինչ նախաձեռնել են իրականացնել Վեհափառի դեմ, առաջիկայում հանգուցալուծում ստանալու է:

«Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցներին մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ առաջիկայում ճնշումներն ավելի են մեծանալու տարբեր քաղաքական ուժերի և անձերի նկատմամբ: Նոր հետապնդումներ, խուզարկություններ, ձերբակալություններ կլինեն առաջիկայում ընդդիմախոսների, այլակարծություն ունեցողների նկատմամբ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Առաջիկայում ճնշումներն ավելի են մեծանալու տարբեր քաղաքական ուժերի և անձերի նկատմամբ