Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միհրան Մախսուդյանի գործով ապացույցները նրա անչափահաս տղայի չաշխատող դրոնն ու օրինական զենքն են
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Ոսկեպարից սերված, գնդապետ Միհրան Մախսուդյանը կալանքը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ֊ում։ Նրա շահերը պաշտպանում է փաստաբան Աննա Մանթաշյանը։
Տիկին Մանթաշյանից տեղեկացա, որ Միհրան Մախսուդյանին մեղադրում են 2 հոդվածով` իշխանության զավթմանը նախապատրաստելու և սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստության հոդվածներով, Մախսուդյանի տան խուզարկությամբ որպես քրեական գործով ապացուցներ են ներգրավել Մախսուդյանի 13տարեկան տղայի անսարք, չաշխատող դրոնը և Մ.Մախսուդյանին վաղուց պատկանող օրինական զենքը։
Քրեական գործի հիմքում «բեսեդկայի» զրույցներ են, որտեղ դժգոհություն է իրավիճակից, այդ զրույցներն արվել են 2024 թվականին։ Փաստաբանի վկայությամբ` այդպիսի դժգոհություններ արտահայտում են Նիկոլ Փաշինյանի խոսքերով` Հայաստանի 3 միլիոն վարչապետերի 90 տոկոսը, ուստի նրանք ևս կարող են կալանավորվել այդ հիմքով»։