Քննարկումները շարունակվում են. ԱԳՆ-ն չի հերքում Երևանին ու Բաքվին Թրամփի առաջարկի վերաբերյալ տեղեկությունները
Քաղաքական
10:51 03/07/2025
Հայաստան

Քննարկումները շարունակվում են. ԱԳՆ-ն չի հերքում Երևանին ու Բաքվին Թրամփի առաջարկի վերաբերյալ տեղեկությունները

«Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն»,-հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի հայտնած տեղեկությանը։

Հիշեցնենք, որ ըստ այդմ,  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին,  այն հայտարարությունը,

«Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից:

Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար:

Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:

Քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով»,-արձագանաքել է ԱԳՆ խոսնակը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քննարկումները շարունակվում են. ԱԳՆ-ն չի հերքում Երևանին ու Բաքվին Թրամփի առաջարկի վերաբերյալ տեղեկությունները