Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տամբովի մարզում գործարանում բռնկված հրդեհի հետևանքով մի քանի մարդ է զոհվել
Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում ձեռնարկությունում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Եվգենի Պերվիշովը։
«Ինչպես հայտնել է Կոտովսկի ղեկավար Ալեքսեյ Պլախոտնիկովը, հուլիսի 3-ի գիշերը քաղաքի ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ պատճառը տեխնոլոգիական գործընթացների խախտումն է եղել»,-գրել է նա։
Պերվիշովի խոսքով՝ հրդեհը արագորեն տեղայնացվել է դեպքի վայր ժամանած հրշեջների կողմից։
«Երեք աշխատակից մահացել է։ Եվս երեք մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը հոսպիտալացվել են»,-նշել է շրջանի ղեկավարը։