Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բախվել են «Nissan Rogue»-ը ու առանց համարանիշի մոտոցիկլը, վերջինիս վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 18։20-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենան և առանց համարանիշի մոտոցիկլը։
«Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ, ում առաջինը օգնության են հասել «Nissan Rogue»-ի վարորդը, վթարի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Nissan Rogue»-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր օգնության էին հասել մոտոցիկլավարին, ասում էին, որ նա եղել է առանց սաղավարտ, և դեպքի վայրում էլ պարեկները սաղավարտ չեն հայտնաբերել»,-հայտնում է shamshyan.com-ը։