Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ամուսինը կարողացել է հղի կնոջն ու երեխային դուրս բերել պատուհանից, մյուսներին հանել չի հասցրել. Մանրամասներ Հաղթանակի ողբերգական հրդեհից
Հաղթանակ թաղամասում հրդեհված տանը ապրելիս են եղել մայրը, երկու տղաները, հարսը, երկու թոռնիկներն ու հարսի մայրը։ Կեսգիշերին գազի բալոնի պայթյունից բռնկված հրդեհի մասին News.am-ին մանրամասներ են պատմել տուժած ընտանիքի հարևանները։
Նրանք նշել են, որ ընտանիքի հարսը երրորդ բալիկին էր սպասում։ Հրդեհի ժամանակ տղան կարողացել է պատուհանից դուրս հանել հղի կնոջը, երեխաներից մեկին, մյուսներին չեն հասցրել դուրս բերել, առաստաղը փլուզվել է։
Ողբերգական դեպքի հետևանքով զոհվել են 1.2 տարեկան երեխան ու երկու տատիկները։
«Մենք դուրս եկանք, արդեն ահավոր վիճակ էր»,-պատմում է հարևաններից մեկը։