Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Իշխանությունները մտահոգված են, որ քայլերթին կարող են շատ մարդիկ մասնակցել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր՝ հուլիսի 4-ին, ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի քայլերթ է լինելու դեպի ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի տարածք: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է օպերատիվ աշխատանք իրականացնել ու յուրաքանչյուր քայլ վերահսկելի դարձնել:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները մտահոգված են, որ քայլերթին կարող են շատ մարդիկ մասնակցել, ու գուցե լինեն գործողություններ, որոնք կարող են վերահսկողությունից դուրս գալ: Իսկ այդ ամենի պատասխանատվությունը հայրենի իրավապահ համակարգի ուսերին է դրված: Պետք է ամեն բան անեն, որպեսզի քայլերթից հետո իրա- վիճակը վերահսկողությունից դուրս չգա: Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ շատ մարդիկ են հավաքվելու, ինչի առիթով անհանգստությունը մեծացել է:
Փաշինյանը հասկանում է, որ գործարար-բարերարին աջակցողները շատ են, ուստի թիմակիցներին, ուժայիններին N1 հրահանգ է տվել՝ զգոն լինելու, առավոտյան էլ կարգադրել է գլխավոր դատախազին գնալ ԱԺ և կալանքի միջնորդությամբ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին «փակել ճաղերի հետևում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում