Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչ
Աշխարհում
23:15 04/07/2025
Աշխարհ

Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչ

Աշխարհի 20-րդ ռակետ, հայկական արմատներով ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար Ուիմբլդոնի երրորդ շրջանում հաղթել է պորտուգալացի Նունու Բորժեշին։  Խաչանովը հաղթել է 7:6 (8:6), 4:6, 4:6, 6:3, 7:6 (10:8) հաշվով։ Խաղը տևել է 3 ժամ 47 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ Մայխշակը։

Ուիմբլդոնը կավարտվի հուլիսի 13-ին։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 53.55 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչ