Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթին ընդառաջ՝ Երևան-Աշտարակ ճանապարհի տարբեր հատվածներում ոստիկանական մեքենաներ են
Իրավունք
11:35 04/07/2025
Հայաստան

Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթին ընդառաջ՝ Երևան-Աշտարակ ճանապարհի տարբեր հատվածներում ոստիկանական մեքենաներ են

Ի պաշտպանություն գործարար, բարերար, երկու ամսով կալանավորված Սամվել Կարապետյանի երթին ընդառաջ Երևան-Աշտարակ ճանապարհի տարբեր հատվածներում ոստիկանական մեքենաներ են։ 

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:00-ին Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգից (Մալիբու) երթ է տեղի ունենալու դեպի ամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը։

«Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։

Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն:

Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»,- նշված էր  Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարության մեջ։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթին ընդառաջ՝ Երևան-Աշտարակ ճանապարհի տարբեր հատվածներում ոստիկանական մեքենաներ են