«Ժողովուրդ». Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության և մնացյալ բոլոր հարցերով զբաղվում է անձամբ Կաթողիկոսը
Օրվա մամուլ
07:57 04/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության և մնացյալ բոլոր հարցերով զբաղվում է անձամբ Կաթողիկոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ի տարբերություն Տավուշի թեմի առաջնորդի պարտականությունները սառեցրած Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության և մնացյալ բոլոր հարցերով զբաղվում է անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Շիրակի թեմում շատ բան չգիտեն Սրբազանին առաջադրված մեղադրանքի, նրա պաշտպանության հարցերի վերաբերյալ. ոմանք որոշակի անհամաձայնություններ ունեն այդ առիթով, բայց տեղեկացանք, որ Մայր Աթոռն է կոորդինացնում բոլոր գործողությունները:

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը մեղադրվում է ահաբեկչություն կազմակերպելու համար, իսկ Միքայել Սրբազանը՝ հեղաշրջման կոչ հնչեցնելու մեղադրանքով:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ սրբազան հայրերը գտնվում են «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ նույն խցում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության և մնացյալ բոլոր հարցերով զբաղվում է անձամբ Կաթողիկոսը