Նաիրի Սարգսյանը` Սամվել Կարապետյանի դեմ արշավի մասին. Տեղի է ունենում ունեզրկում
Տնտեսություն
20:29 04/07/2025
Հայաստան

Նաիրի Սարգսյանը` Սամվել Կարապետյանի դեմ արշավի մասին. Տեղի է ունենում ունեզրկում

 «Ակնհայտ տեղի է  ունենում ունեզրկում և արժեքների արժեզրկում՝ հայ առաքելական սուրբ եկեղեցու որպես մեր ինքնության արժեքի արժեզրկում»,- այս մասին  ի  պաշտպանություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաք-երթից առաջ panorama.am-ի հետ զրույցում  ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով՝ տեղի է ունենում բարերարի ինստիտուտի ,հարկատուի ինստիտուտի արժեզրկում։

 «Միևնույն ժամանակ մեսիջ է հղվում աշխարհին՝ պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում սեփականության իրավունքը պաշտպանված չէ։ Ավելին, հնարավոր է ցանկացած պարագայում օրենքների մեջ օրենսդրական փոփոխություններ կատարել, այլ իրավական ակտերի փոփոխություններ կատարել և ենթարկեցնել իրավունքը կառավարության գործող խմբակի ցանկություններին։ Ընդ որում, սա դասական ունեզրկումից հեռու է , որովհետև ես վերջերս միշտ հայտարարում եմ, որ տեղի է ունենում արտաքին վեկտորի փոփոխություն դեպի Թուրքիա։ Արտաքին վեկտորի փոփոխությունն  իր հետ անմիջապես ենթադրում է  ռազմավարական նշանակության օբյեկտների և կազմակերպությունների հանձնում»։

Աուդիտորների պալատի նախագահը շեշտում է , որ վերջին 3 տարիների ներդրումների բացասական կարգավիճակը հիմնավորում է, որ Հայաստանը չունի այլևս ներդրումային գրավչություն։

«Հայաստանում տեղի է ունենում կապիտալի փախուստ, ուշադրություն՝ ոչ թե արտահոսք, այլ փախուստ։ Գործողությունները , որոնք նախաձեռնել են կառավարությունը և իր ղեկավարը, ցույց են տալիս, որ ոչ միայն դա պետք է շարունակական լինի, այլ իմացեք, որ ունեզրկումները լինելու են բոլորի հետ՝ անխտիր»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նաիրի Սարգսյանը` Սամվել Կարապետյանի դեմ արշավի մասին. Տեղի է ունենում ունեզրկում