Ժողովուրդ ջան, մեզ հեշտ կառավարելու համար են մեզ բաժանել․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն
21:09 04/07/2025
Հայաստան

Ժողովուրդ ջան, մեզ հեշտ կառավարելու համար են մեզ բաժանել․ Նարեկ Կարապետյան

«Մեր ընտանիքը շնորհակալ է, որ դուք, թողնելով ձեր գործերը, եկել եք այստեղ, այսքան մարդ, որպեսզի լինեք ու պայքարեք, ձեր խոսքը բարձրացնեք արդարության համար»,- այս մասին Երևանում ընթացող հաջակցություն Սամվել Կարապետյանին հավաքի ընթացքում ասաց  Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանն իր ելույթում ընդգծեց, որ հավաքված են մարդիկ, որոնք չեն հարում որևէ քաղաքական թևի, պարզապես մտահոգված են ստեղծված իրավիճակով։

«Մեր մեջ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն որևէ քաղաքական հոսանքների հետ։ Շատ են նրանք։ Կան մարդիկ, ովքեր ունեն քաղաքական ուղղություն, ներկայացնում են ինչ-որ հոսանքներ, կան հասարակական կազմակերպություններից մարդիկ, կան տարբեր մասնագիտական խմբերից մարդիկ։ Ինձ համար շատ կարևոր է, որ բոլորս իրար հետ հավաքվել ենք՝  թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական, թե՛ ապաքաղաքական մարդիկ, որպեսզի մի գաղափարի շուրջ մեր խոսքը բարձրացնենք։ Կան գաղափարներ, որոնք միավորում են մարդկանց, անգամ տարբեր ուղղություն ունեցող մարդկանց։ Կան մարդիկ, ովքեր միավորում են մարդկանց։ Հայաստանում այս պահին շատ են մարդկանց առանձնացումները և բաժանումները։ Մենք բաժանված ենք՝ մեկը ընդդիմադիր է, մեկը՝ իշխանական , մյուսը՝ արևմտամետ կամ ռուսամետ,  պահպանողական կամ էլ՝ ազատական։ Ժողովուրդ ջան, այս ամեն ինչը նրա համար է ստեղծված, որ մեզ հեշտ կառավարեն, մեզ հեշտ կառավարելու համար են մեզ բաժանել։ Միակ բաժանումը մեր մեջ, որ պետք է լինի այս է՝ լինենք կառուցո՞ղ, թե՞ քանդող»,- ասաց Կարապետյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժողովուրդ ջան, մեզ հեշտ կառավարելու համար են մեզ բաժանել․ Նարեկ Կարապետյան