Նարեկ Կարապետյան. Գնում ենք առաջ, շատ գործ ունենք անելու
Քաղաքական
21:52 04/07/2025
Հայաստան

Նարեկ Կարապետյան. Գնում ենք առաջ, շատ գործ ունենք անելու

«Պայքար, պայքար մեր ձևով։ Սամվել, Սամվել»,-վանկարկումներով ԱԱԾ շենքի մոտ ավարտվեց ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հավաքն ու երթը ԱԱԾ շենքի դիմաց։

Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, այսօր այսքանով սահմանփակվում են, դեռ շատ անելիք ունեն, պլանների մասին կտեղեկացնեն։

«Ազատություն, ազատություն»,-ի պատասխան սկսեցին վանկարկել երթի մասնակից քաղաքացիները։

Լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ասաց՝ հետագա քայլերի մասին կտեղեկացնեն։

«Ուզում եմ ասել, որ մեծ ճանապարհի սկիզբ է, անարդարությանը պետք է հակակշռել»,-ասաց Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքացիներին, լրագրողներին։

Նա ասաղ՝ իրենց համար զարմնալի էր նման մեծ թվով մարդկանց մասնակցությունը ակցիային։

Մանրամասները՝  տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նարեկ Կարապետյան. Գնում ենք առաջ, շատ գործ ունենք անելու