Ամենամղձավանջային երազում չէի պատկերացնի, որ մենք ստիպված ենք լինելու այսպիսի բաների համար բողոքի երթ կազմակերպել․ Նարինե Դիլբարյան
Հասարակություն
18:23 04/07/2025
Հայաստան

Ամենամղձավանջային երազում չէի պատկերացնի, որ մենք ստիպված ենք լինելու այսպիսի բաների համար բողոքի երթ կազմակերպել․ Նարինե Դիլբարյան

«Անկեղծ ասած՝ ամենամղձավանջային երազում չէի պատկերացնի, որ մենք ստիպված ենք լինելու այսպիսի բաների համար բողոքի երթ կազմակերպել, բայց ի՞նչ արած, իրականությունը սա է»,- հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը։

Նշենք, որ այս պահինմայրաքաղաքի Արամի փողոցում գտնվող «Սիզոնս»՝ նախկին Մալիբու այգուց քաղաքացիները երթով շարժվում են դեպի  ԱԱԾ մեկուսարան՝ ի պաշտպանության ազատությունից զրկված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։

Դիլբարյանը հորդորեց՝ պայքարել իրավունքների, այդ թվում՝  հայրենակիցների իրավունքների համար։

«Մեր պայքարը սահմանադրական է, արդար է և բխում է Հայաստանի ազգային պետականության շահերից։ Այս հավաքը իմ և շատերի համար ոչ թե անհատի կամ անձի պայքար է կամ  միայն հենց Սամվել Կարապետյանի ու մեր 2 լուսավոր սրբազանների,  գաղափարակիցների, այլ նաև հենց նույն խնդիրների համար Բաքվի բանտերում գտնվողների համար ։ Մենք այստեղ ենք  հանուն Հայաստանի ինքնիշխանության, անկախության և ժողովրդավարության ենք պայքարում»,- ասաց Դիլբարյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամենամղձավանջային երազում չէի պատկերացնի, որ մենք ստիպված ենք լինելու այսպիսի բաների համար բողոքի երթ կազմակերպել․ Նարինե Դիլբարյան