Սամվել Կարապետյանը կմնա կալանավորված. Արմեն Դանիելյանի որոշումը
Քաղաքական
15:35 04/07/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանը կմնա կալանավորված. Արմեն Դանիելյանի որոշումը

Արմեն Դանիելյանը քննեց Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ հետ վերցված բողոքը և թողեց կալանքի որոշումն անփոփոխ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության  քրեական դատարանի ՝2025 թվականի հունիսի 18 ին կայացրած որոշումը՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կմնա  կալանքի տակ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է  հունիսի 18-ին՝ դատավոր Արտակ Կարապետյանի որոշմամբ։ Պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որը, սակայն, մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին, ինչից հետո պաշտպանները ստիպված են եղել հետ վերցնել այն։ Դանիելյանը, սակայն, գործը չի կարճել, փոխարենը՝ դատախազությունն է բողոք ներկայացրել՝ ամբողջությամբ բավարարված կալանքի միջնորդության պարագայում, արդյունքում, Դանիելյանը վարույթ է ընդունել թե՛ դատախազի բողոքը, թե՛ պաշտպանների բողոքը, որից պաշտպանները հրաժարվել են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանը կմնա կալանավորված. Արմեն Դանիելյանի որոշումը