Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սա այն է, ինչ մենք անվանում ենք «Մեր ձևով»․ Սամվել Կարապետյանի դուստր՝ Տաթևիկ Կարապետյան
«Հայրս տարիներ շարունակ կամուրջներ էր կառուցում սփյուռքի և հայրենիքի միջև և հայերին չէր տարանջատում ըստ նրանց հայացքների»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը։
Նրա խոսքով` միայն միավորվելով կարելի է պահպանել և զարգացնել Հայաստանը, գործերով, ոչ թե կարգախոսներով։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն իր հոր ճակատագրի հանդեպ և աջակցում են իրենց ընտանիքին։
«Սա այն է, ինչ մենք անվանում ենք «Մեր ձևով»», - ասաց Կարապետյանը: