Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբեմն մեկ նայվածքը կամ անզգույշ ասված բառը բավական է, որ երեխան սկսի խուսափել հայելուց, սանրվածքներից, անգամ լուսանկարվելուց։ Լոշտակությունը երեխաների մոտ հաճախ դառնում է բարդույթների առաջացման պատճառ։ Այս համոզմանն է Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության մանկական դիմածնոտային վիրաբույժ Անի Ասատրյանը:
Նրա խոսքով` բարեբախտաբար, ժամանակակից վիրաբուժությունն ունի անվտանգ և արդյունավետ լուծում՝ օտոպլաստիկա։ Այն ականջների ձևի ու դիրքի շտկման վիրահատություն է։
Խորհուրդ է տրվում վիրահատություն կատարել 6 տարեկանից սկսած, երբ ականջը գրեթե ամբողջությամբ ձևավորված է և երեխան արդեն որոշ չափով գիտակցում է փոփոխության կարևորությունը։ Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ, տևում է մոտ 2 ժամ։ Մի քանի օր անց պացիենտը վերադառնում է սովորական առօրյային։
Հարցին, թե ինչու՞ կատարել միջամտությունը դպրոցական տարիքում, մասնագետը պատասխանում է. «Դպրոցական շրջանը կարևոր է երեխայի հոգեբանական կայացման համար։ Ականջների ձևի շտկումը կարող է կանխել բարդույթների ձևավորումը և պաշտպանել փոքրիկին տհաճ զգացողություններից»։