«Հրապարակ». Քաղաքապետարանի աշխատակազմը բաժանված է օտարների և յուրայինների
Օրվա մամուլ
07:59 04/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Քաղաքապետարանի աշխատակազմը բաժանված է օտարների և յուրայինների

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պետական պաշտոնյաների աշխատավարձերի և պարգևավճարների չափերը չնայած ամենայն զգուշությամբ թաքցնում են, սակայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում իմացել են, որ քաղաքապետի 4 տեղակալները միասին հունիս ամսվա համար 7 միլիոն դրամ պարգևավճար են ստացել: Երևի մի այդքան էլ՝ աշխատավարձ: Ուշագրավն այն է, որ քաղաքապետարանի աշխատակազմը բաժանված է օտարների և յուրայինների:

Յուրայինները բարձր և ամենամսյա պարգևավճարներ են ստանում` անգամ այն ամիսներին, երբ արձակուրդում են եղել և չէին կարող լավ աշխատանքի համար խրախուսվել: Իսկ աշխատակազմի մյուս մասը եռամսյակը մեկ է ստանում պարգևավճար՝ ըստ ղեկավարության հետ ունեցած հարաբերությունների»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder