ԱՀԿ-ն կոչ է անում բարձրացնել ալկոհոլի, ծխախոտի և քաղցրավենիքի գները
Աշխարհում
18:34 05/07/2025
Աշխարհ

ԱՀԿ-ն կոչ է անում բարձրացնել ալկոհոլի, ծխախոտի և քաղցրավենիքի գները

Գանձարանը լցնելու և բնակչության առողջությունը բարելավելու համար՝ ԱՀԿ փորձագետները կոչ են արել երկրներին մինչև 2035 թվականը բարձրացնել ալկոհոլի, ծխախոտի և շաքարային գազավորված ըմպելիքների գները առնվազն 50%-ով:

Եվրանյուզի հաղորդմամբ, Առողջապահության  համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ այս միջոցառումը կօգնի զսպել անառողջ ապրելակերպի հետ կապված քրոնիկ հիվանդությունների զարգացումը, միաժամանակ երկրներին ապահովելով լրացուցիչ եկամուտ, որն այդքան կարևոր է նրանց համար:

ԱՀԿ փորձագետները մեջբերում են վերջերս կատարված ուսումնասիրությունը, որը ցույց է տալիս, որ ոչ առողջ սննդի և քաղցրավենիքի գների միանվագ 50%-ով բարձրացումը կարող է կանխել 50 միլիոն վաղաժամ մահ 50 տարվա ընթացքում։

Կազմակերպությունը կարծում է, որ այս առաջարկությանը հետևելով՝ աշխարհի երկրները տասը տարվա ընթացքում կներգրավեն լրացուցիչ տրիլիոն դոլար։ ԱՀԿ-ն հիշեցրել է, որ 2012-ից 2022 թվականներին գրեթե 140 երկիր բարձրացրել է ծխախոտի ակցիզային հարկերը, ինչը հանգեցրել է իրական գների միջինում ավելի քան 50%-ով աճի։ Հաշվարկվում է, որ ամեն տարի ծխելուց և դրանց հետ կապված հիվանդություններից մահանում է ավելի քան 7 միլիոն մարդ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՀԿ-ն կոչ է անում բարձրացնել ալկոհոլի, ծխախոտի և քաղցրավենիքի գները