Ալեն Սիմոնյան. Ոչ մեկ չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից եւ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից
Քաղաքական
10:35 05/07/2025
Հայաստան

Ալեն Սիմոնյան. Ոչ մեկ չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից եւ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ.

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը:

Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ:

Որպես Ազգային ժողովի նախագահ՝ իմ հստակ համոզմունքն է՝ Հայաստանը կարող է ուժեղ պետություն դառնալ միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք: Ոչ մեկ չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից եւ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորելով այս կարեւոր օրվա առթիվ՝ վերահաստատում եմ, որ մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար լինեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալեն Սիմոնյան. Ոչ մեկ չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից եւ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից