Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վտանգված է մեր Սահմանադրության գոյը՝ արտաքին թշնամու օրակարգով, ներքին կամակատարների ձեռամբ. սահմանադրագետ
Այսօր՝ հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունում տոնում ենք Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրը։ Օրն առավել խորհրդանշական է, քանի որ Սահմանադրության 30-րդ տարեդարձն է![]()
ԲԱՅՑ տարեդա՞րձ, թե տարելից»,- գրել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նա շարունակել է. «Հայաստանի Հանրապետության խարխլված անվտանգության համակարգերից անմասն չի մնացել նաեւ իրավական անվտանգությունը։
Անհետևանք խախտվել են մեր Սահմանադրության հենասյունային սկզբունքները՝ օրինականությունը, իշխանության տարանջատումը, իրավունքի գերակայությունը (վարչապետի կոչով դատարանների, Ազգային ժողովի շրջափակում,
Սահմանադրական դատարանի կազմափոխում,
հակասահմանադրական Սահմանադրության փոփոխություն,
դատական իշխանությանը միջամտություն եւ հետապնդում,
կորսված Արցախ,
չվավերացված, բայց իրականացված միջազգային պայմանագրեր,
առանց հանրաքվեի հանձնված տարածքներ,
տասնյակներով քաղաքական բանտարկյալներ եւ այլն, եւ այլն)։
Անընդմեջ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, կլինեն դրանք՝ անձնական, քաղաքական, թե՝ սոցիալ-տնտեսական։
Ու, ընդհանրապես, վտանգված է մեր Սահմանադրության գոյը՝ արտաքին թշնամու օրակարգով, ներքին կամակատարների ձեռամբ։
Լիահույս եմ, որ ապագայում մեր Սահմանադրության ծնունդը կնշենք այնպիսի Հայաստանում, որտեղ թղթին տրված որակյալ Սահմանադրության տեքստը կզուգորդվի՝
երկրում կայացած սահմանադրականությամբ և սահմանադրական մշակույթով, իսկ պետական խորհրդանիշները պարբերաբար ձևախեղման սպառնալիքի առարկա ՉԵՆ հանդիսանա!
Հայաստանի համար մարգարեական էին ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի խոսքերը՝ պետության գոյի դեմ ուղղված մեծագույն վտանգը Սահմանադրություն արհամարհող իշխանությունն է։
Ինչքան էլ տեղին չթվա՝ շնորհավորում եմ այս տոնն իրենց հետ ասոցացնող բոլոր մասնագետներին՝ հատկապես առանձնացնելով Սահմանադրական դատարանի այն դատավորներին, ովքեր, շուրջ մեկ տարի հրի եւ ջրի միջով անցնելով, ցույց տվեցին արժանապատիվ մարդ եւ մասնագետ լինելու մաստերկլաս. դուք մեր պետության իրավունքի պատմության գիգանտներն եք»։