Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանից օգտատերերը հաղորդում են Telegram մեսենջերի հետ կապված խնդիրների մասին։ Տվյալները տրամադրվում են Downdetector ծառայության կողմից։
Գազետա.ռու-ն գրում է, որ վերջին մեկ ժամվա ընթացքում գրանցվել է ավելի քան 3.4 հազար բողոք, իսկ խնդիրների մասին օրական հաղորդումների ընդհանուր թիվը գերազանցել է 11.5 հազարը։
Ամենից հաճախ օգտատերերը խնդիրներ են ունենում բջջային հավելվածի, ծանուցումներ ստանալու և կայքի անկայուն աշխատանքի հետ։
Baza-ն հաղորդում է, որ նմանատիպ խնդիրներ են նկատվում նաև WhatsApp մեսենջերի աշխատանքում։