«Լիվերպուլը» մինչև պայմանագրի ավարտը կվճարի ավտովթարից մահացած Դիոգու Ժոտայի ընտանիքին ամբողջ գումարը
Աշխարհում
14:17 05/07/2025
Աշխարհ

«Լիվերպուլը» մինչև պայմանագրի ավարտը կվճարի ավտովթարից մահացած Դիոգու Ժոտայի ընտանիքին ամբողջ գումարը

Անգլիական «Լիվերպուլ» ակումբը հուլիսի 3-ին ավտովթարի հետևանքով մահացած ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի ընտանիքին կվճարի նրա պայմանագրի մնացած գումարը։ Այս մասին հաղորդում է Record-ը: Ժոտայի աշխատանքային պայմանագիրը «Լիվերպուլի» հետ հաշվարկված էր մինչև 2027 թվականի ամառը: Նրա ընտանիքը թիմից կստանա 8 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Վթարը տեղի է ունեցել հուլիսի 3-ին Իսպանիայի արևմուտքում։ Հարձակվողը 28 տարեկան էր։ Ժոտան մեքենայում է եղելր իր եղբոր՝ Անդրեի հետ, որը խաղում էր պորտուգալական «Պենաֆիել»-ում։ Նա նույնպես մահացել է։ Երկու ֆուտբոլիստներն էլ այրվել են մեքենայում։

Վթարից մի քանի օր առաջ Ժոտան ամուսնացել է։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Լիվերպուլը» մինչև պայմանագրի ավարտը կվճարի ավտովթարից մահացած Դիոգու Ժոտայի ընտանիքին ամբողջ գումարը