Հանրային այն բողոքն այս պահին իրացվելու մի ճանապարհ ունի. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
10:26 05/07/2025
Հայաստան

Հանրային այն բողոքն այս պահին իրացվելու մի ճանապարհ ունի. Տիգրան Աբրահամյան

«Երկրում մոլեգնող քաղաքական հետապնդումների և առաջիկայում սպասվող արտաքին անկանխատեսելի իրադարձությունների պայմաններում, հասարակության արձագանքը դիմադրության մեջ է, ինչն արտահայտվում է տարբեր հանրային միջոցառումների դրսևորմամբ»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, այս պահին քաղաքական օրակարգում շարունակում է քննարկվել գործընթացների շարունակականության 2 ճանապարհ` կառավարությանն անվստահության հայտնելու և 2026 թվականի ընտրությունների համատեքստում:

«Մայր Աթոռի, բարերար Սամվել Կարապետյանի, «Սրբազան շարժման» ակտիվիստների դեմ իրականացվող իշխանական գործողությունները ևս ցույց տվեցին, որ սպասելով որևէ հարց չի լուծվելու:

Իմ համոզմամբ, հանրային այն բողոքը, որն արտահայտվում է մեր ակտիվ քաղաքացիների միջոցով, այս պահին իրացվելու մի ճանապարհ ունի` անվստահության գործընթացի միջոցով իշխանությանն իր աթոռներից պոկելու և ժամանակավոր կառավարություն ձևավորելու ձևով:

Սպասելու ժամանակ պարզապես չկա և օր առաջ պետք է լծվել այս օրակարգի իրացմանը»,-գրում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հանրային այն բողոքն այս պահին իրացվելու մի ճանապարհ ունի. Տիգրան Աբրահամյան