Նորամարգ գյուղում այրվել է «Mercedes-Benz»
Հասարակություն
16:12 05/07/2025
Հայաստան

Նորամարգ գյուղում այրվել է «Mercedes-Benz»

Հուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարա ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ 14։10-ին: Այրվել են ավտոտնակներից մեկը (մոտ 30 քմ), ներսում գտնվող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և մյուս ավտոտնակի դուռը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նորամարգ գյուղում այրվել է «Mercedes-Benz»