Տեխասում ջրհեղեղներից զոհվել է առնվազն 27 մարդ, ճամբարում գտնվող ևս 27 աղջիկ անհետ կորած է համարվում
Աշխարհում
22:17 05/07/2025
Աշխարհ

Տեխասում ջրհեղեղներից զոհվել է առնվազն 27 մարդ, ճամբարում գտնվող ևս 27 աղջիկ անհետ կորած է համարվում

Տեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, այդ թվում՝ 9 երեխա։ Ամառային ճամբարում գտնվող ևս 27 աղջիկ անհետ կորած է համարվում։

Բի-Բի-Սի-ն գրում է, որ Տեխասի մի քանի շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն, բազմաթիվ ճանապարհներ ավերվել են, իսկ հեռախոսագծերը՝ անջատված։

Այս պահի դրությամբ 850 մարդ փրկվել կամ տարհանվել է անվնաս, իսկ ևս ութը վիրավորվել են։

Հաղորդվել է, որ վեց մահացած մեծահասակները և մեկ երեխան դեռևս չեն նույնականացվել։ Փրկարարները շարունակում են որոնել 27 աղջիկների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տեխասում ջրհեղեղներից զոհվել է առնվազն 27 մարդ, ճամբարում գտնվող ևս 27 աղջիկ անհետ կորած է համարվում