Անթալիայում վանդակից փախած առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա
Հասարակություն
17:17 06/07/2025
Աշխարհ

Անթալիայում վանդակից փախած առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա

Թուրքական Անթալիա հանգստավայրի Մանավգատ շրջանում գտնվող կենդանաբանական այգում վանդակից փախած առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա։

Կենդանուն բռնելու աշխատանքները շարունակվում են անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ Լուրը հաղորդում է Hürriyet թերթը:

«Մոտավորապես ժամը 02:00-ին Մանավգատի Իլիջա շրջանում գտնվող D-400 մայրուղու վրա գտնվող Lion Land կենդանաբանական այգում Զևս անունով արու առյուծը փախել է իր վանդակից: Առյուծը հարձակվել է այգուց մեկ կիլոմետր հեռավորության վրա աշխատող Սուլեյման Քիրի վրա և ծանր վիրավորել նրան մոտ ժամը 05:00-ին: Երբ դեպքի մասին հայտնի է դարձել, բժշկական խումբը Սուլեյման Քիրին տեղափոխել է հիվանդանոց»,-«ՌԻԱ նովոստին» մեջբերել է թերթից:

Հաղորդումը ստանալուց հետո ժանդարմերիան և ոստիկանությունը տարածքում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել և սկսել են որոնողական աշխատանքներ։

Իշխանությունները Իլիջա և Քումքյոյ թաղամասերի բնակիչներին կոչ են արել չմոտենալ այն հատվածին, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անթալիայում վանդակից փախած առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա