Երկրպագուները զարմացած են. որ Ռոնալդուն չի մասնակցել Դիոգու Ժոտայի և նրա եղբոր հուղարկավորությանը
Սպորտ
17:07 06/07/2025
Աշխարհ

Երկրպագուները զարմացած են. որ Ռոնալդուն չի մասնակցել Դիոգու Ժոտայի և նրա եղբոր հուղարկավորությանը

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի բացակայությունը «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ «Պենաֆիելի» ֆուտբոլիստ Անդրե Սիլվայի հուղարկավորությունից ցնցել է Պորտուգալիայի բնակիչներին։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, շատ պորտուգալացիներ վստահ էին, որ Ռոնալդուն ոչ մի դեպքում չէր բաց թողնի իր հայրենակիցների և թիմակիցների հիշատակին նվիրված սգո արարողությունը։ Սակայն, ըստ Մայորկա կղզու մամուլի տվյալների, 40-ամյա ֆուտբոլիստը միևնույն ժամանակ նկատվել է իր 88 ֆուտ երկարությամբ Azimut Grande զբոսանավի վրա՝ հանգստանալով շքեղ վայրերում։

«Նա Պորտուգալիայի հավաքականի ավագն է։ Շատերը սպասում էին, որ նա կմասնակցի», — Daily Mail-ը մեջբերում է պորտուգալացի լրագրող Անտոնիու Ռիբեյրու Կրիշտովաոյին։

Հիշեցնենք, որ ավտովթարի հետևանքով զոհված ֆուտբոլիստների հուղարկավորությանը ներկա են եղել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Բեռնարդու Սիլվան, Դիոգու Դալոտը, Ֆաբինյոն և այլք։ Նրանցից ոմանք, օրինակ՝ Ժոաու Կանսելոն և Ռուբեն Նևեշը, ժամանել են ուղիղ ԱՄՆ-ից, որտեղ «Ալ-Հիլալի» կազմում մասնակցում էին Աշխարհի ակումբային առաջնությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երկրպագուները զարմացած են. որ Ռոնալդուն չի մասնակցել Դիոգու Ժոտայի և նրա եղբոր հուղարկավորությանը