Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թիվ 31 երթուղին ավտոբուսի վթարից տուժած 3 քաղաքացիների առողջական վիճակը բավարար է
Երևանում ավտոբուսի վթարից տուժած 3 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Sputnik Արմենիային այդ մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Տուժածներից մեկը, բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել ԲԿ-ից, երկուսը դուրս կգրվեն առաջիկայում»,–հայտնել է նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել էր բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի պատճառների մասին դեռևս պաշտոննական հաղորդագրություն չկա։
Հավելենք, որ նշված երթուղին սպասարկում է Դավթաշեն 4-րդ թաղամասից մինչև Ջրվեժ թաղամաս հատվածը։