Քաղսի գյուղում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու
Իրավունք
10:13 06/07/2025
Հայաստան

Քաղսի գյուղում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու

Երեկ՝ հուլիսի 5-ին, առեղծվածային դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12։10- ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաղսի գյուղի հյուրատներից մեկից մի քաղաքացու են առևանգել։

Ժամանել են նաև Քննչական կոմիտեի փորձաքրեագետները։

«Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հյուրատնից դեռևս անհայտ անձանց կողմից ավտոմեքենայով առևանգվել է օտարերկրացի տղամարդ և նրան հայտնաբերելու ուղղությամբ քրեական և համայնքային ոստիկանները, պարեկները ու քննիչները սկսել են որոնողական աշխատանքներ իրականացնել։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքներն ու առևանգվածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահները ունեն կասկածներ, որ հնարավոր է նա մինչ այդ սպանվել է, ապա դին փորձել են տեղափոխել, որպեսզի թաքցնեն, ինչպես նաև օպերատիվ տեղեկություններով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով նույնպես օտարերկրացի է, ովքեր մի քանի օր է՝ բնակվում էին նշված հյուրատանը։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հրապարակում»,- գրել է shmashyan.com կայքը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղսի գյուղում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու