Ինձ լռեցնելու փորձ է արվում, իմ մուտքը Հայաստան արգելելու պատճառը երկրում առկա ռեպրեսիվ մթնոլորտն է. Կարեն Իգիթյան
Քաղաքական
12:48 07/07/2025
Հայաստան

Ինձ լռեցնելու փորձ է արվում, իմ մուտքը Հայաստան արգելելու պատճառը երկրում առկա ռեպրեսիվ մթնոլորտն է. Կարեն Իգիթյան

«Պաշտոնական պատասխան Հայաստանն իմ մուտքն արգելելու պատճառների մասին ինձ դեռ չեն տվել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը։

Նրա կարծիքով, պատճառը երկրում ստեղծված ռեպրեսիվ մթնոլորտն է։

«Ես սա գնահատում եմ լռեցնելու փորձ»,-ասաց փորձագետը։

Իգիթյանի խնդրով հիմա փաստաբանն է զբաղվում՝ հասկանալու, թե ինչ հիմնավորում են ներկայացնելու պետական ու իրավապահ մարմինները։

Հիշեցնենք՝ հուլիսի 5-ին հայտնի դարձավ, որ Կովկասի հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանի մուտքը Հայաստան արգելվել է։ Չնայած նա ՌԴ քաղաքացի է, սակայն 16 տարի ապրում, աշխատում ու դասախոսում  է  Հայաստանում։ Պյատիգորսկում նա մասնակցել է «Կովկասյան երկխոսությանը» և խոսել է Թուրքիայի կողմից Կովկասում տարածվող արմատականության մասին։ Վերադարձին  ԱԱԾ աշխատակիցները նրան հայտնել են, որ իր մուտքը երկիր արգելված է։

Մանրամասները՝ քիչ անց ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինձ լռեցնելու փորձ է արվում, իմ մուտքը Հայաստան արգելելու պատճառը երկրում առկա ռեպրեսիվ մթնոլորտն է. Կարեն Իգիթյան