Հայ-չինական գործարար շփումներն աճում են. Միրզոյան
Տնտեսություն
16:27 07/07/2025
Հայաստան

Հայ-չինական գործարար շփումներն աճում են. Միրզոյան

«Արդեն ունենք շոշափելի արդյունքներ, մասնավորապես՝ փոխադարձ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում. ինչպես կարող ենք տեսնել, օրինակ, նախորդ տարվա համեմատ մեր փոխադարձ առևտրի ծավալն աճել է 700 միլիոնով»,-խոսելով Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունների մասին՝ Պեկին կատարած այցի ընթացքում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN) տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հիշեցրել է, որ մեկնարկել է Երևան-Ուրումչի ուղիղ օդային չվերթը։

«Այսպիսով, գործարար շփումներն աճում են, առևտուրը, ժողովուրդների միջև կապերը, մշակութային հարաբերությունները զարգանում են, քաղաքական երկխոսությունը ևս ակտիվ է։ Եվ սա դեռ հարաբերությունների զարգացման ամբողջ ներուժը չէ։ Իմ գործընկերոջ՝ նախարար Վան Յիի հետ համատեղ մենք քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, համաշխարհային քաղաքականությանն առնչվող մեր մոտեցումների նմանությունը, մեր համագործակցությունը միջազգային հարթակներում, ինչպես նաև երկկողմ օրակարգը։ 

Սա կարող է դառնալ մեր հարաբերություններում նոր էջի սկիզբ, և լիահույս եմ, որ մոտակա ամիսներին կտեսնենք շոշափելի արդյունքներ»,-ասել է Միրզոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայ-չինական գործարար շփումներն աճում են. Միրզոյան